ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր հանդիպել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» (GSP+) հարցերով Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Նախարարությունում նշել են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:Պատվիրակությունը Հայաստան է ժամանել GSP+ առեւտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակում եւ նախատեսում է հանդիպումներ ՀՀ համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ մարմինների հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում GSP+ ռեժիմի կիրառմանը, GSP+-ից օգտվելու նախապայման հանդիսացող մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը եւ արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը, GSP+ առեւտրային ռեժիմի դիտանցման շրջանակնում Հայաստանի կողմից տրամադրված զեկույցին, ինչպես նաեւ առաքելության ընթացքում նախատեսված հանդիպումներին առնչվող հարցեր:Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում: Tweet Դիտում՝ 1802