Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթն ասել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Այս մասին դեսպանն ասել է այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Դեսպանը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 եւ բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջեւ մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր եւ ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր: 28.02.2017 | 10:18 Լոնդոնում կանցկացվի հայ-բրիտանական ամենախոշոր B2B միջոցառումը Կարեն Կարապետյանն էլ կարեւորել է բրիտանական կապիտալի եւ բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն: Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթը նշել է նաեւ, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով եւ տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության մեծացման ծրագիրը: Tweet Դիտում՝ 2040