Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը նոր տնօրեն ունի

20.06.2017 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ #Զարուհի Մուրադյան
Զարուհի Մուրադյանը նշանակվել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, Զարուհի Մուրադյանը թափուր պաշտոնի մրցույթի անցկացման շրջանակում հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր եւ ներկայացրել էր 2018-2022 թթ. Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության զարգացման համալիր ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է խաղողագործական շրջանների, խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքների իրականացում, որն արդեն սկսված է:

«Քարտեզագրման ընթացքում առաջին փուլում նկարահանման միջոցով կբացահայտվեն խաղողագործական տեղանքները եւ տարածաշրջանները, իսկ երկրորդ փուլում կկազմվի տեղեկատվական ամփոփ բազա, կտրվեն տեղանքների բնութագրերը, ինչը հիմք կհանդիսանա խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական եւ պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող մակրո եւ միկրո շրջանների վեր հանման եւ դրանց համապարփակ ուսումնասիրության համար»,- ասված է հաղորդագրությունում:
 
Զարուհի Մուրադյանն ընդգծել է, որ ներկայացված ծրագրի հիմնական նպատակներն են հայկական գինու ճանաչելիության բարձրացումը միջազգային ասպարեզում, վաճառքի խթանումը հանրապետությունում եւ միջազգային թիրախային շուկաներում, իրավական դաշտի եւ որակի վերահսկման համակարգի բարելավումը, համաձայնեցումը միջազգային պահանջներին եւ առկա մարտահրավերներին, ոլորտի կրթական եւ գիտական ծրագրերին աջակցությունը, մասնագիտական ներուժի զարգացումը, որակյալ հումքային բազայի ապահովման համար անհրաժեշտ համալիր պայմանների ստեղծումը:
Դիտում՝ 43214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai