Երեւան, 27 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում կայացել է հայ-նորվեգական Armenian Datacom Company (ADC) հեռահաղորդակցային ընկերության շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ADC գործադիր տնօրեն Գերալդ Գրիթենի խոսքերով, ընկերությունն աշխատելու է հայկական մայրաքաղաքում ինչպես պետական հաստատություններին, այնպես էլ մասնավոր ընկերություններին գերժամանակակից կորպորատիվ ցանցային ծառայությունների եւ բաձրորակ ինտերնետ-ծառայություների մատուցման ոլորտում: ADC նախագահ Խաժակ Քարայանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ ընկերությունը $3.4 մլն ներդրում է կատարել, իսկ մինչեւ ընթացիք տարվա վերջ նախատեսում է ներդնել եւս $1.5 մլն: Նրա խոսքերով, ընկերության կողմից ստեղծված ցանցը չունի իր նմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Խաժակ Քարայանն ընդգծել է, որ ընկերությունը նախատեսում է 25%-ով նվազեցնել ինտերնետ-ծառայության մատուցման եւ տվյալների փոխանցման ծառայության սակագները: Հայաստանի առեւտրի եւ զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ հետեւողական աշխատանքները տվել են իրենց արդյունքը: Նախարարը հույս է հայտնել, որ ADC-ն կդառնա Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատարներից մեկը` աջակցելով երկրի տնտեսական ենթակառույցների արդյունավետ գործունեությանը: ADC-ն հիմնադրվել է 2006 թ-ին եւ առաջին հայ-նորվեգական համատեղ ընկերությունն է: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7289