Արցախի նախագահն ու ՀԷՑ ղեկավարությունը քննարկել են համատեղ ծրագրերը

19.06.2017 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ #Բակո Սահակյան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:
Դիտում՝ 16088

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW