Ամփոփվել է «Իմ ֆինանսների ամիս 2017»-ը

16.06.2017 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«Իմ ֆինանսների ամիս»
Այսօր ամփոփվել են ապրիլի 19-ից մայիսի 26-ն անցկացված «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի արդյունքները:

Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումների ծրագիրը, որը ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մի մասն է: Ծրագրի նպատակը հանրության շրջանում անձնական  ֆինանսների կառավարման հարցի կարեւորումն է:

Ծրագրի միջոցառումներն ուղղված են եղել ֆինանսական գիտելիքների եւ հմտությունների ուժեղացմանը, օրինակ, ինչպես արդյունավետ պլանավորել եկամուտներն ու ծախսերը, կատարել արդյունավետ խնայողություններ, խուսափել գերպարտքից, պաշտպանել իրավունքները ֆինանսական աշխարհում, զերծ մնալ ֆինանսական զեղծարարություններից եւ այլն:

Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են ուսուցողական եւ տեղեկատվական ինչպես ավանդական, այնպես էլ նոր միջոցառումներ:

ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները եւ նրանց արդյունքները: Ընդհանուր ծրագրի մասնակիցների թիվը 9837 է:

Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նախորդ տարիների համեմատ կրկնակի աճել է, օրինակ՝ «Ֆինանսական շրջագայություն» միջոցառմանը մասնակցել են 407 երիտասարդներ, իսկ Երեւանում եւ Դիլիջանում 507 քաղաքացիներ մասնակցել են ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից անցկացվող ֆինանսական տարբեր թեմաներով բաց սեմինարներին:

Իրականացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցել են շուրջ 110 մասնակից տարբեր համալսարաններից, ինչպես նաեւ բանավեճերի միջհամալսարանական մրցաշար, որին մասնակցել է 135 ուսանող տարբեր համալսարաններից:

Անցկացվել է նաեւ ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ, որին էլ մասնակցել է 120 աշակերտ մարզերից եւ Երեւանի դպրոցներից:

Մարզերում եւ Երեւանում այս տարի անցկացվել են մի շարք նոր միջոցառումներ, այդ թվում՝ «Խնայողությունների խաղ» միջհամալսարանական առաջնությունը,
Բաց դռների օր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գրանսենյակներում, Ֆինանսական այլ կերպ խաղ, ակումբային քննարկումներ հակասրճարանային միջավայրում:
Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW