Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքի արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ: Տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձեւակերպումների եւ հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ եւ անխոչընդոտ իրականացում: Մասնավորապես, հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին տրամադրել մատչելի խորհրդատվություն եւ օժանդակություն: Ըստ անհրաժեշտության, բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերը կիրականացվեն տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները, ըստ անհրաժեշտության, կիրականացվեն տարածքային մաքսային մարմիններում:Միաժամանակ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաեւ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ պատասխանատու անձանց տվյալները եւ հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաեւ տեղեկատվական վահանակներում: Tweet Դիտում՝ 1580