«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն ամփոփել է ուսանողների մրցույթի արդյունքները: Ընկերությունում նշել են, որ հաղթող է ճանաչվել Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Սինարա Ղարիբյանը: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող, Ռոսգոսստրախ անվանական կրթաթոշակակիր Արթուր Անտոնյանը, երրորդում՝ Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ Շուշանիկ Գյոլչանյանը:Գլխավոր մրցանակը եռօրյա այց է Մոսկվա, որի ընթացքում մրցույթի հաղթողը՝ Սինարա Ղարիբյանը, կանցնի ստաժավորում «Ռոսգոսստրախ» ընկերությունում, ինչպես նաեւ կմասնակցի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացների: Մրցույթի հաղթողները ստացել են նաեւ դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300 000 դրամ, երկրորդը՝ 200 000 դրամ եւ երրորդը՝ 100 000 դրամ: Մրցույթի հաղթողներին պատվոգրեր եւ մրցանակներ է հանձնել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը:«Կրթությունն այն ոլորտն է, որտեղ անհրաժեշտ է գումար ներդնել, քանի որ խելացի, կրթված երիտասարդները մեր երկրի գլխավոր ռեսուրսն են եւ ապագան: Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը ստանձնել է Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու առաքելությունը, ուստի այդ շրջանակում կրթության ոլորտում իրականացնում է մի շարք նախագծեր: Մենք համագործակցում ենք Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի հետ։ Ամեն տարի ավելի քան 100 ուսանող մեզ մոտ անցնում է ուսումնական եւ նախադիպլոմային պրակտիկա։ Անցկացնում ենք մրցույթներ, լավագույն ուսանողներին տրամադրում ենք Ռոսգոսստրախ անվանական կրթաթոշակ։ Ընկերության աշխատակիցների մոտ 15 տոկոսը մեր նախագծերի մասնակիցներն են: Եթե արդյունքում նույնիսկ մեկ երիտասարդ մասնագետ որոշի չլքել Հայաստանը, ապա մենք մեր նախագծերը կհամարենք հաջողված»,- ասել է Մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան:Մրցույթի հաղթող Սինարա Ղարիբյանը «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունից ստացել է աշխատանքի հրավեր: Նա հայտնել է, որ մրցույթի շնորհիվ հաջողվել է ոչ միայն ստանալ խոր գիտելիքներ, հավատալ սեփական ուժերին, այլեւ ստանալ աշխատանք «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում:Ընկերությունում հիշեցրել են, որ առաջին մրցույթի հաղթող Աննա Ղալայանը, նույնպես աշխատում է «Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունում, ընդ որում՝ արդեն հանդիսանում է առաջատար մասնագետ: Tweet Դիտում՝ 8790