Երեւանում ընթանում է «Գրանթ Թորնթոն»-ի տարածաշրջանային համաժողովը
14.06.2017 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Գրանթ Թորնթոն»

Ինչպես հայտնել են ընկերությունում, համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրներից ժամանած ավելի քան 50 բաժնետերեր, «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչներ, Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
«Համաժողովի հիմնական թեմաներն են «համագործակցությունը» եւ «աճը», որոնք նաեւ «Գրանթ Թորնթոն»-ի գլոբալ ռազմավարության հիմնասյուներն են: «Գրանթ Թորնթոն»-ի ընկերությունները 2016-ին ԱՊՀ-ում գրանցել են 20% հասույթի աճ եւ աշխատել են միասին՝ մատուցելով բարձրորակ ծառայություններ տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում:
«Տպավորված լինելով հյուրընկալությամբ, որին արժանացանք այս գարնանը «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի քսանամյակը տոնելիս՝ ուրախ ենք եւս մեկ անգամ վերադառնալ Հայաստան՝ կազմակերպելու մեր կազմակերպության տարածաշրջանային ամենամյա համաժողովը: Հպարտ ենք, որ Հայաստանում «Գրանթ Թորնթոն»-ը հանդիսանում է առաջատար աուդիտորական եւ խորհրդատվական ընկերություն, որը իր մատուցած բարձրորակ ծառայություններով աջակցում է իր հաճախորդներին հասնելու իրենց նպատակներին»,- նշել է ԱՊՀ տարածաշրջանի «Գրանթ Թորնթոն» անդամ ընկերությունների զարգացման գծով առաջնորդ Գերնոտ Հեբեշթրայթը:
«Այսօր այստեղ ենք մեր ընկերությունների զարգացման ռազմավարությունը քննարկելու, նոր նպատակներ դնելու եւ մեր փորձը միմյանց հետ կիսելու նպատակով: «Գրանթ Թորնթոն»-ի տարածաշրջանային ամենամյա համաժողովը տարվա կարեւորագույն իրադարձություններից է, եւ մենք շատ ուրախ ենք, որ այս տարի այն անցկացվում է Հայաստանում»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: