Երեւան, 26 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերսբանկը” միացել է “Ոսկե Թագ - Դրամական փոխանցումներ” դրամական փոխանցումների ծառայությանը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կոնվերսբանկի” մարկետինգի բաժնում, “Ոսկե Թագ - Դրամային փոխանցումներ” ծառայության միջոցով գումար ուղարկել եւ ստանալ կարելի է ողջ Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում, ինչպես նաեւ մերձավոր արտասահմանում: Փոխանցումների միջնորդավճարը` սկսած 1.5% տոկոսից` ուղղությունից կախված, գումարը ստացողն ոչ մի ծախս չի կատարում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8914