Ամերիաբանկը ճանաչվել է 2017թ. «Լավագույն ներդրումային բանկ»

14.06.2017 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Cbonds
Ամերիաբանկը, Cbonds ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով, Հայաստանի 2017թ. «Լավագույն ներդրումային բանկ» է ճանաչվել:

Ինչպես հայտնել են բանկում, Ամերիաբանկն այս պահին շուկայում ունի պարտատոմսերի 4 թողարկում եւ վերջին 12 ամիսների տվյալներով՝  թողարկումների ծավալով շուկայում առաջինն է` զբաղեցնելով կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայի 54% մասնաբաժինը:

Cbonds-ը ֆինանսական ոլորտի տեղեկատվական գործակալություն է, որը գործում է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում:
Դիտում՝ 13480

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW