ԿԲ-ն պարզաբանել է InterExpress համակարգի՝ ՀՀ շուկայից հեռացումը

13.06.2017 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #InterExpress #փոխանցումներ
ՀՀ Կենտրոնական բանկն օրերս ուժը կորցրած էր ճանաչել Կոնվերս Բանկին, Ինեկոբանկին, ՎՏԲ-Հայաստան Բանկին եւ «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին տրամադրված InterExpress արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունները:

Banks.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԲ-ում ներկայացրել են InterExpress-ի՝ հայաստանյան շուկայից դուրս գալու դրդապատճառները:

«Ռուսաստանի Կենտրոնական բանկը մայիսի 15-ին որոշել էր հետ կանչել АКБ «Интеркоопбанк» АО-ի բանկային գործառնությունների իրականացման լիցենզիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ բանկը հանդիսանում է InterExpress արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, ՀՀ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել Կոնվերս Բանկին, Ինեկոբանկին, ՎՏԲ-Հայաստան Բանկին եւ «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին տրամադրված համապատասխան թույլտվությունները»,- ասված է հաղորդագրությունում:


Banks.am-ի խնդրանքով ԿԲ-ն ներկայացրել է նաեւ այն համակարգերի ցանկը, որոնք վերջին տարիներին այս կամ այն պատճառով այլեւս ներկայացված չեն Հայաստանում: Այդ համակարգերն են՝

- Western Union
- «Զոլոտայա Կորոնա»
- «Միգոմ»
- «Ալյուր»
- «Լիդեր»
- «Բլիզկո»
- «Կոնտակտ»
- «ԲՏՖ-Սոյուզ»
- F5
- «Պրիվատ Մանի»:
Դիտում՝ 3112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW