Երեւան, 26 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այսօր Երեւանում ստորագրել են 7 մլն եվրո 7 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ այդ միջոցներն ուղղվելու են Սևան լճի շրջակայքում գտնվող թվով 5 համայնքների կեղտաջրերի մաքրման ծառայություն¬ների բարելավմանը: Նրա խոսքերով, սա 15 տարվա ժամկետով սուվերեն վարկ է, որը փոխանցվելու է ՙՀայջրմուղ՚ ՓԲԸ-ին Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում կեղտաջրերի մաքրման ֆինանսավորման, ինչպես նաեւ Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սեւան եւ Ջերմուկ քաղաքների միջեւ ցանցի վերականգնման համար: Ինչպես հայտնել է ՎԶԵԲ ենթակառուցվածքների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օբեկը, սա բանկի առաջին բնապահպանական ծրագիրն է` ուղղված շրջանային ենթակառուցվածքների վերականգնմանը: Նույն ծրագրի շրջանակներում Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանի կառավարությանը 5 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրելու: Եվս 1.2 մլն եվրո տրամադրելու է Եվրոպական Միության Ենթակառուցվածքներին աջակցող միությունը: Այդ մասին համապատասխան համաձայնագիր այսօր ստորագրեցին ՙՀայջրմուղ՚ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն ու ՎԶԵԲ ենթակառուցվածքների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օբեկը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7611