ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում նշել է, որ թեթեւ արդյունաբերության ոլորտի ընկերությունները լուրջ արտոնություններ պետք է ստանան։ Ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին եւ ՊԵԿ նախագահին հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել կաշեգործության, գորգագործության, կոշկակարության, տրիկոտաժի ոլորտներում գործող կազմակերպությունների համար նախատեսվող արտոնությունների ծրագիր: «Երեւանից դուրս գործունեություն ծավալողների արտոնությունները պետք է լինեն ավելի շատ: Աշխատուժը պետք է լինի առաջնային»,- ասել է Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին վարչապետը հայտարարել էր, որ «կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին եւ սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»: Tweet Դիտում՝ 1585