Հռոմը միավորել է հայ եւ իտալացի գործարարներին
08.06.2017 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ համաժողովին մասնակցել են երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 200-ից ավելի գործարարներ։
«Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գումարումը եւ գործարար համաժողովի կազմակերպումը, անշուշտ, նոր հեռանկարներ են բացելու մեր տնտեսական կապերի համար՝ նպաստելով տարբեր ոլորտներում մեր գործընկերության խորացմանը: Ակնհայտորեն, այս առումով առկա է մեծ ներուժ, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրել բոլոր ջանքերը՝ մեր երկրների գործարար շրջանակների միջեւ կապերին աջակցելու համար»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը, ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Անդրադառնալով 2015թ. հունվարին Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամրջի դեր կատարել՝ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես՝ Իտալիայի հետ առեւտրատնտեսկան շրջանառության ընդլայնման համար:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ զբոսաշրջությունը եւս համագործակցության խոստումնալից ուղղություն է:
«Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի կրոնական հուշարձանները առանձնահատուկ կարեւորությունն են իրենցից ներկայացնում: Նախորդ տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան՝ իր խոսքով՝ «որպես ուխտագնացություն դեպի առաջին երկիր, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»,- ասել է ԱԳ նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: