Հայաստանի նախագահը հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարներից պահանջել է շարունակել պայքարը ստվերային տնտեսության դեմ

23.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր 2007 թվականի առաջին եռամսյակի պետբյուջեի կատարման արդյունքներին նվիրված աշխատանքային հանդիպում է անցկացրել վարչապետի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, ազգային վիճակագրական եւ հարկային պետական ծառայությունների, մաքսային պետական կոմիտեի ղեկավարների հետ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ տնտեսական աճը առաջին եռամսյակում կազմել է 11 տոկոս` պետբյուջեով նախատեսված 9% փոխարեն, եւ գոհունակություն է հայտնել առաջին եռամսյակում ֆիսկալ մարմինների կողմից կատարված աշխատանքներից ու ցուցանիշներից, սակայն նշել է, որ տնտեսական աճի ավելի մեծ տեմպերը հնարավորություն են տալիս ավելի մեծ եկամուտներ ունենալ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախագահն ասել է, որ “այսօր երկրի ղեկավարությունը պետք է ճիշտ որոշումներ կայացնի եւ ճիշտ խնդիրներ դնել հարկային եւ մաքսային ծառայությունների առջեւ, նշելով, որ դեռեւս կան լուրջ ռեզերվներ նրանց աշխատանքի համար: Նախագահը հարկային եւ մաքսային մարմիններից պահանջել է ամենօրյա հետեւողական աշխատանք եւ շեշտել է, որ նրանց գործունեությունն ու առաջադրված խնդիրների լուծումը շարունակելու են մնալ իր ուշադրության կենտրոնում :

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիր է անվանել ստվերային տնտեսության դեմ պայքարը: Այս կապակցությամբ նախագահը նշել է, որ այն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե ընթանում է արդար ճանապարհով, վերաբերում է բոլորին եւ հավասար պայմաններ է ապահովում տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW