Գերմանական The Dr. Heger գինեգործարանի կառավարիչ Յոախիմ Հեգերն ասել է, որ համաշխարհային շուկայում «հայկական գինու շանսերը մեծ են, որովհետեւ այն յուրահատուկ դառնալու մեծ ներուժ ունի, ինչը շատ կարեւոր է»: Այս մասին Յոախիմ Հեգերն ասել է Մեդիամաքսին տված հարցազրույցում:«Ձեզ հարկավոր է ճամփորդել եւ ներկայացնել ձեր գինին այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնը, Նյու Յորքը, միգուցե՝ Փարիզը: Նույնիսկ ֆրանսիացիներն ու իտալացիները երբեմն պատրաստակամ են նոր արտադրանք փորձել: Սակայն, կարծում եմ, ձեզ հարկավոր է ձգտել դեպի Լոնդոն եւ Նյու Յորք: Եվ Գերմանիա: Գերմանիան բաց է ցանկացած տեսակի գինիների համար»,- ասել է Յոախիմ Հեգերը, որը Koor հայկական գինեգործարանի հրավերով վերջերս ժամանել էր Հայաստան:Նրա խոսքով՝ սպառողներից շատերը փնտրում են ինչ-որ հազվագյուտ, բոլորի համար անհասանելի մի բան, եւ դա կարող է լավ հնարավորություն դառնալ: «Չգիտեմ, որոնք են խաղողի այգիների տարածքի ընդլայնման հնարավորությունները, բայց եթե դրանք չկան, դուք պետք է լինեք բացառիկ»,- նշել է գերմանացի գինեգործը: Յոախիմ Հեգերի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 53418