ՎՏԲ-Հայաստան Բանկի տեղեկատվական կենտրոնն օրական ստանում է 3000 զանգ

25.05.2017 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ՝ տրամադրելով տեղեկատվություն բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների եւ ծառայությունների մասին:

«Բանկի տեղեկատվական կենտրոնն օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային եւ ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանց պրոֆեսիոնալ թիմի»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես՝ քարտապանները 24 ժամ կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն՝ զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաեւ գործարքային սպասարկում.

- Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում բանկի գործող քարտերին,
- Գործարքների իրականացում հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոս բանկինգ» ծառայությանը՝ հաճախորդի զանգի եւ համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա,
- Պլաստիկ քարտերի բացում:

Բանկում հայտնել են, որ տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով.

- Հեռախոսազանգեր,
- Skype՝ նամակներ եւ տեսազանգեր,
- Էլեկտրոնային փոստ,
- Զանգեր 010 560708 հեռախոսահամարին եւ քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն,
- Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն եւ պատասխաններ հաճախորդների հարցերին):

«Տեղեկատվական կենտրոնի մեր հեռախոսավարները պրոֆեսիոնալ եւ գրագետ կպատասխանեն հաճախորդներին իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ տրամադրելով որակյալ օգնություն հնչեցված հարցի վերաբերյալ»,- ընդգծել են բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի տեղեկատվական կենտրոն կարելի է զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Հեռախոսավարներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:
Դիտում՝ 16757

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW