Ղազախստանյան “Խալըկ Բանկը” մտադիր է մտնել Ադրբեջանի ֆինանսական շուկա

18.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ղազախստանյան “Խալըկ Բանկը” մտադիր է մտնել Ադրբեջանի ֆինանսական շուկա:

“Մեզ վաղուց են հետաքրքրում Ադրբեջանի ֆինանսական շուկա մտնելու հեռանկարները: Մեր ռազմավարությունը նախատեսում է “Խալըկի” զարգացումն որպես տարածաշրջանային ֆինանսական խումբ”,- ասել է “Ղազախստանի Հանրապետության Ժողովրդական խնայողական բանկի” վարչության նախագահ Գրիգորի Մարչենկոն: Նա նշել է, որ մուտքը ադրբեջանական ֆինանսական շուկա նախատեսվում է բանկի, ապահովագրական ընկերության եւ այլ ֆինանսական ինստիտուտների ձեռք բերման ճանապարհով:

Ինչպես հաղորդում է TrendCapital-ը, Գրիգորի Մարչենկոն բարձր է գնահատել ադրբեջանական շուկայի հնարավորությունները:

“Այստեղ բավականին հետաքրքիր շուկա է, սակայն այն իր զարգացմամբ մի քանի տարով ետ է մնում ղազախստանյան շուկային: Կան մի շարք բանկային ապրանքներ եւ տեխնոլոգիաներ, որոնք մենք կարող ենք ներդնել այս շուկայում: Դա մասնավորապես վերաբերվում է պլաստիկ քարտերին, հիփոթեքային, լիզինգին”,- ասել է նա:

ՙԱդրբեջանում կան արտասահմանյան բանկեր, սակայն նրանցից ոչ մեկը շուկայում լուրջ դեր չի խաղում: Եթե մեզ մոտ ամեն ինչ ստացվի, եւ մենք ստանանք մեզ հետաքրքրող բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, ապա կկարողանանք առաջ գնալ այս շուկայում՚,- ասել է Մարչենկոն:

ՙՄենք չենք պատրաստվում մեզ մոտ բերել ադրբեջանական բանկերի խոշոր կորպորատիվ հաճախորդներին: Մենք նախ եւ առաջ պատրաստվում ենք աշխատել մանրածախ ոլորտում, փոքր եւ միջին բիզնեսի հետ, որոնք հանդիսանում են մեր ուժեղ կողմերը Ղազախստանում, Ղրղզստանում եւ այլ երկրներում՚,- նշել է Մարչենկոն:

Դիտում՝ 10875

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW