Գյուղոլորտի ծրագրերը ներկայացվել են նախագահին

24.05.2017 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #Սերժ Սարգսյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է նախարարությունում իրականացվող բարեփոխումների, ոլորտի խնդիրների եւ ծրագրերի մասին:

Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաեւ նոր ծրագրեր:

Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանմանը, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը նպատակաուղղված ծրագրերը:

Հանձնարարվել է նաեւ հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել եւ շարունակել աշխատանքը ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի ներդրման ուղղությամբ:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կընձեռեն խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում զարգացում ապահովել:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ ապահովագրական համակարգի ներդրմանը:
Դիտում՝ 1641

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW