«Գլոբալ Կրեդիտ»-ը 2016-ն ամփոփել է ֆինանսական ցուցանիշների աճով

24.05.2017 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ
«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփել է 2016թ. տարեկան ֆինանսական արդյունքները՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով վարկային ներդրումների 15,8% եւ ակտիվների 19,3% աճ:

Ինչպես հայտնել են ընկերությունում, 2016թ. տարեկան զուտ շահույթը կազմել է շուրջ 327,3 մլն դրամ:

Տարեկան ժողովի ժամանակ ընկերությունը որոշել է շահույթը բաշխել հետեւյալ կերպ՝ կուտակված եւ չբաշխված շահույթից գլխավոր պահուստին կատարել հատկացում 17,3 մլն դրամ, 310 մլն դրամն ուղղել շահութաբաժինների վճարմանը՝ համամասնորեն բաշխելով ընկերության չորս բաժնետերերի միջեւ:

ՈւՎԿ-ում ընդգծել են, որ յուրաքանչյուր տարի բաժնետերերն իրականացնում են կանոնադրական կապիտալի համալրում. միայն 2016թ. կանոնադրական կապիտալը համալրվել է 500 մլն դրամով՝ կազմելով 1,5 մլրդ դրամ:

««Գլոբալ Կրեդիտ»-ը լավագույն վարկային կազմակերպություններից մեկն է, ինչը պարտավորեցնում է մշտապես ապահովել հաճախորդների որակյալ եւ հարմարավետ սպասարկում, տեղեկացված լինել նորարարություններից եւ, ինչու ոչ, ինքնուրույն կերտել նոր հորիզոններ: 2017թ. հետ կապված ունենք մի շարք նոր ծրագրեր, նոր համագործակցությունների հեռանկարներ»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:
Դիտում՝ 2368
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW