Կոնվերս Բանկը գերմանական երաժշտության երեկո է կազմակերպել

19.05.2017 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ մայիսի 15-ին կայացել է գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման մեկամյակին:

Ինչպես հայտնել են բանկում, երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Շուբերտի, Բրամսի, Շումանի, Վագների, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կատարմամբ:

«Մենք երախտապարտ ենք Գերմանիային՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում իր դիրքորոշման համար: Սա լավ օրինակ է հաստատելու, որ համամարդկային արժեքները, մշակույթը կնճռոտ հարցերը լուծելու  եւ առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են»,- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը, կարեւորելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը եւ զոհերի իրավահաջորդներին ապագայում իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:

«Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո մեզ շնորհակալություն հայտնելու համար Գերմանիայի դեսպանատան առջեւ էին հավաքվել հայ երիտասարդներ եւ վանկարկում էին «Դանքե Դոյչլանդ, Դանքե շոն»: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նման վերաբերմունքի արժանացած միակ դեսպանն եմ Հայաստանում»,- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Դիտում՝ 17690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW