Երեւան, 16 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայբիզնեսբանկն” այսօր գործարկեց Servibanco արտարժույթի ավտոմատ փոխանակման իր առաջին սարքը, որը գտնվում է Մաշտոցի 20 հասցեում` բանկի “Կենտրոն” մասնաճյուղի մուտքի հարեւանությամբ: “Հայբիզնեսբանկի” մամլո ծառայությունում այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ սարքը աշխատում է շուրջօրյա եւ կատարում է ԱՄՆ դոլարի, եվրոյի, բրիտանական ֆունտի, շվեյցարական ֆրանկի, ռուսական ռուբլու եւ ուկրաինական գրիվնայի փոխանակում ՀՀ դրամի: 2007 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում “Հայբիզնեսբանկը” նախատեսում է գործարկել 9 այդպիսի մեքենաներ, իսկ մինչեւ տարեվերջ արտարժույթի ավտոմատ փոխանակման սարքերի քանակը հասցնել 20-ի: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8514