Անելիք Բանկը գործարկել է անշարժ գույքի գրավով վերավարկավորման ծրագիրը։Բանկում նշել են, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեղափոխել այլ բանկերում գործող անշարժ գույքի գրավով վարկային պարտավորությունները կամ միավորել այլ բանկերում գործող վարկային պարտավորությունները մեկ վարկում։Վարկի տեղափոխումից եւ վարկերի միավորումից բացի, բանկի հաճախորդները նաեւ վարկի գումարն ավելացնելու հնարավորություն կունենան: Ծրագրի շրջանակում կտրամադրվի նաեւ կրկնակի վարկավորում այն հաճախորդներին, որոնք բանկում ունեցել եւ մարել են անշարժ գույքի գրավով վարկ եւ դիմելու պահին ֆինանսաբանկային համակարգում չունեն անշարժ գույքի գրավով գործող վարկեր։ Վերավարկավորումը տրամադրվում է դրամով, դոլարով, եվրոյով՝ անուիտետային, զսպանակաձեւ եւ ճկուն մարման եղանակներով։Վարկը տրամադրվում է 12-180 ամիս ժամկետով՝ սկսած 12,3 % տարեկան տոկոսադրույքից։Վարկի սպասարկման վճար եւ տրամադրման միջնորդավճար չի սահմանվում։ «Վերավարկավորման այս ծրագիրը եւս մեկ շահավետ հնարավորություն է ավելի հեշտ կառավարել վարկերը՝ դրանք միավորելով մեկ վարկում, որը տրամադրվում է մատչելի եւ շահավետ պայմաններով»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը։ Tweet Դիտում՝ 6278