Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ից գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է տվյալ հեռախոսահամարից տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը եւ հաշվառման համարանիշը (օրինակ՝ LZ999999,12YY345 կամ LZ999999, 345YY12) պարունակող բովանդակությամբ SMS հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ հեռախոսահամարին:Եթե ուղարկված տվյալները ճիշտ են եւ հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան SMS հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:Անձը հնարավորություն ունի հետագայում փոխելու արդեն իսկ գրանցած հեռախոսահամարը՝ տվյալների նույն զույգը (հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ) նոր հեռախոսահամարից ուղարկելով 1041 կարճ հեռախոսահամարին:Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն եւ հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան SMS հաղորդագրություն:Հեռախոսահամարը համակարգում գրանցելու 1 կարճ (SMS) հաղորդագրության արժեքը 50 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Tweet Դիտում՝ 1757