Անելիք Բանկը՝ «Երեւան Սիթի», «Նատալի Ֆարմ», «Վեգա Ուորլդ» խանութների ցանցի եւ «Թրեւելեր Քլաբ»-ի հետ համատեղ գործարկել է «Առատ գնումներ» վարկատեսակը։Բանկում նշել են, որ վարկատեսակը հնարավորություն է ընձեռում ստանալ շահավետ վարկեր՝ վերոնշյալ ցանցում գնումներ կատարելու համար։«Մեր հաճախորդները կարող են վարկը ստանալ ընդամենը վարկարժանության գնահատականի ապահովվածությամբ, սկսած 17 % տարեկան տոկոսադրույքից, 6-36 ամիս մարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում:Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ 50 000-700 000 դրամ վարկ՝ բանկի եւ ցանցի կողմից թողարկված համատեղ քարտի միջոցով։ Վարկի դիմումը հնարավոր է ներկայացնել ինչպես բանկի մասնաճյուղերում ,այնպես էլ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում տեղակայված վաճառքի կետերում։«Անելիք Բանկը մշտապես բարելավում է իր մատուցած ծառայությունները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին:Մենք շատ ուրախ ենք այս համատեղ ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի շրջանակներում ե՛ւ տրամադրում ենք վարկեր մատչելի պայմաններով, ե՛ւ խթանում ենք անկանխիկ գնումները»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:Նա հավելել է, որ նմանատիպ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։ Tweet Դիտում՝ 2302