Հայկ Ալոյանն ընտրվել է Հանքարդյունաբերողների եւ մետալուրգների միության նախագահ

11.05.2017 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #Հայկ Ալոյան
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր միաձայն ընտրվել է Հայաստանի հանքարդյունաբերողների եւ մետալուրգների (ՀՀՄ) միության նախագահ:

«Լիդիան Արմենիա»-ում նշել են, որ ՀՀՄ արդեն նախկին նախագահ Մաքսիմ Հակոբյանը, առաջադրելով «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի թեկնածությունը, այն հիմնավորել է նրա մասնագիտական եւ մարդկային հատկանիշներով։

Ներկայացնելով միության գործունեության իր տեսլականը՝ Հայկ Ալոյանը նշել է, որ միության անդամ կազմակերպությունները պետք է համատեղեն իրենց ջանքերը հանքարդյունաբերության ընդհանուր հիմնախնդիրները լուծելու, ոլորտի զարգացմանը նպաստելու եւ հանրության հետ բաց ու թափանցիկ աշխատելու նպատակով։

Նրա խոսքով՝ ՀՀՄ միությունն իրենց համատեղ աշխատանքի համար լավագույն հարթակն է, եւ միասին պետք է կարողանան բարձրացնել հանքարդյունաբերության հեղինակությունը, հատկապես, որ այս ոլորտն է երկրի տնտեսության հիմնական հենասյուններից մեկը։

Միության անդամները քննարկել են ոլորտի մի շարք կարեւոր մասնագիտական խնդիրներ, ինչպես նաեւ աշխատուժի ներգրավման, ապագա մասնագետների պատրաստման եւ ոլորտային կրթության որակի բարձրացման հարցեր, որոնք առաջիկայում պետք է լինեն միության ղեկավարության ուշադրության ներքո։

Խորհրդի անդամները նկատել են, որ Հայկ Ալոյանը կկարողանա համախմբել շահագրգիռ կազմակերպություններին եւ արդյունավետ համագործակցություն հաստատել պետական մարմինների հետ։
Դիտում՝ 2507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW