Կոնվերս Բանկն ուսանողների համար ակցիա է գործարկել

10.05.2017 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ակցիա
Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդների համար գործարկել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան:  

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:

Ակցիայի շրջանակում ուսանողներին կտրամադրվի նաեւ մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան տոկոսադրույքով առանց սպասարկման վճարի MC Standard պլաստիկ քարտ՝ վարկային սահմանաչափով: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:

Բացի այդ, «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասնակից ուսանողական զույգերը, մեկի գերազանց առաջադիմության պարագայում, կստանան նվեր քարտ (Visa Classic կամ Master Standard)՝ 150 հազ. դրամ վարկային սահմանաչափով:

«Ակցիայի շրջանակում ուսանողներին  նաեւ բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները  պրակտիկ ուսուցում կստանան Կոնվերս Բանկում, ոմանք էլ կգրանցվեն բանկի մարդկային ռեսուրսների պահուստում` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ակցիայի մանրամասներին եւ ԲՈՒՀ-երի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 15204

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW