Հայաստանյան Մելլաթ Բանկը մասնաճյուղ կբացի Թբիլիսիում

08.05.2017 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանում գործող Մելլաթ Բանկը մտադիր է ս.թ. սեպտեմբերին մասնաճյուղ բացել Թբիլիսիում:

Այս մասին հաղորդում է Financialtribune պարբերականը՝ վկայակոչելով ԻԻՀ Մելլաթ բանկի գլխավոր տնօրեն Հադի Ախլաղիի հարցազրույցը IBENA գործակալությանը:

«Մենք արդեն ստացել ենք անհրաժեշտ թույլտվությունը՝ Թբիլիսիում աշխատելու համար, եւ մտադիր ենք աշխատակիցների ներգրավվել»,- ասել է Հադի Ախլաղին:

2016 թվականի մարտին Banks.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հայաստանյան Մելլաթ Բանկի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամրեզա Մուսավին ասել էր.

«Բանկը մոտ ապագայում պատրաստվում է բացել իր երկրորդ մասնաճյուղը Հայաստանում, ինչպես նաեւ Վրաստանում. երկուսի գծով էլ ընթանում են նախնական ուսումնասիրություններ եւ հետազոտություններ»:

Ս.թ. փետրվարին ԻԻՀ Մելլաթ Բանկը երեք մասնաճյուղ է բացել Թուրքիայում՝ Անկարայում, Իզմիրում եւ Ստամբուլում:
Դիտում՝ 4304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW