Գերակա ոլորտի ձեռնարկությունների վարկերը կսուբսիդավորվեն

04.05.2017 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառավարության նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկությունների համար պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն կմշակվի:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասել է, որ պետությունը կսուբսիդավորի ձեռնարկություններին տրամադրվող առեւտրային վարկերի բանկային տոկոսի որոշ մասը:

«Ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող ու նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցությունˋ նպաստելով տնտեսության արդյունավետության եւ մրցունակության բարձրացմանը, նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծման»,- նշել է Կարեն Կարապետյանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների ու գյուղատնտեսության նախարարներին կառավարության ղեկավարը հանձնարարել է երկու շաբաթյա ժամկետում, բանկերի հետ համատեղ, քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման, ինչպես նաեւ սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։
Դիտում՝ 2216

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW