4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ
04.05.2017 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դրանք են՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Լիդիան Արմենիան», «Թեղուտը» եւ «Վայք Գոլդը»:
Շուշանիկ Քերոբյանը տեղեկացրել է, որ ավելի քան 158 մլն դոլար է նախատեսվում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախապատրաստման նպատակով։
Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակների ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել 52,8 մլն դոլարի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարիներին այն կհասնի 1,2-1,3 հազարի։
Այս տարվա համար 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզման ֆաբրիկան եւ հանքավայրը։
Գրեթե նույնքան կկազմի Թեղուտի պղինձմոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։
Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, 2 մլն դոլարի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը» ընկերության կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: