ԿԲ. «Թավիթյան»-ի եւ «Ֆլեթչեր»-ի հետ մեր գործակցությունն արդյունավետ է

04.05.2017 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #«Թավիթյան» #«Ֆլեթչեր»
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ «Թավիթյան» հիմնադրամն ուրույն դեր ունի Հայաստանի հանրային ոլորտի երիտասարդ մասնագետների կրթման եւ վերապատրաստման գործում:

Այս մասին Արթուր Ջավադյանն ասել է Երեւանում նախօրեին «Թավիթյան» հիմնադրամի եւ «Ֆլեթչեր»-ի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` «Թավիթյան» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2004-ից ի վեր «Ֆլեթչեր»-ի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի ծրագիրն ավարտել է ԿԲ 50-ից ավելի աշխատակից:
 
Արթուր Ջավադյանը նշել է, որ «Ֆլեթչեր»-ի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի մշակույթն իր դրական ազդեցությունն է ունեցել ԿԲ աշխատակիցների արդյունավետ աշխատանքի վրա:

«Թավիթյան»-ի հիմնադիր Ասո Թավիթյանը նույնպես արդյունավետ է որակել ԿԲ-ի հետ հիմնադրամի երկարատեւ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագայում ԿԲ-ի եւ հիմնադրամի հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես` Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համատեղ կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Դիտում՝ 1657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW