Պրոմեթեյ Բանկն ու COAF-ը համատեղ սոցիալական ծրագիր կիրականացնեն

02.05.2017 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պրոմեթեյ Բանկ
Պրոմեթեյ Բանկի՝ տարեսկզբից մեկնարկած սոցիալական ծրագրի մայիս ամսվա թեման բժշկությունն է, որի կապակցությամբ բանկը վերանորոգելու է սահմանամերձ գյուղերի հիվանդանոցներից մեկի հիվանդասենյակները:


Բանկում նշել են, որ ծրագրի շրջանակում համագործակցելու են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ: Քննարկումների արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերանորոգել սահմանամերձ Կոթի գյուղի (Տավուշ) ամբուլատորիայի հիվանդասենյակները: Վերանորոգվելու են 2 հիմնական զննման սենյակները՝ երեխաների եւ մեծահասակների համար, վերականգնվելու է տանիքի վնասված մասը, փոխվելու են պատուհանները, ինչպես նաեւ տրամադրվելու է տաքացուցիչ սարք եւ որոշ բժշկական սարքավորումներ։

«Կոթի համայնքը սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորություն վրա է, բնակչությունը 2 500 է։ Համայնքում կա մեկ դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա եւ համայնքային կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW