«Իդրամ» համակարգի միջոցով QiWi դրամապանակից Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի փոխանցումներ իրականացնել:Ինչպես հայտնել են «Իդրամ»-ում, այս ծառայությունը հնարավոր է դարձել QiWi միջազգային վճարային համակարգի հետ ուղիղ համագործակցության արդյունքում: «Մինչ այս «Իդրամ» օգտատերերն ունեին դեպի QiWi հաշիվներ փոխանցումներ իրականացնելու հնարավորություն: Նոր ծառայության շնորհիվ՝ փոխանցումներ հնարավոր է իրականացնել երկկողմանի` QiWi-ից «Իդրամ» եւ հակառակը»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունում նշել են, որ «Իդրամ» դրամապանակում մուտքագրելով գումարի չափը դրամով՝ օգտատերը տեսնում է դրամ-ռուբլի փոխարկման փոխարժեքը եւ գործարքն իրականացնում վայրկյանների ընթացքում: Ծառայության համար միջնորդավճար չի գործում:««Իդրամ» եւ QiWi վճարային համակարգերի լայնամասշտաբ համագործակցությունը մեծ նախադրյալներ է ստեղծում հայկական էլեկտրոնային փողի եւ առեւտրի զարգացման համար՝ հնարավորություն տալով փոխարկելիության շնորհիվ QiWi համակարգում ունեցած իրենց միջոցները սպառել «Իդրամ» համակարգում եւ նաեւ հակառակը՝ «Իդրամ» հաշվից գումար փոխանցել QiWi համակարգ եւ օգտագործել բազմաթիվ ուղղություններով»,- ընդգծել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 3930