Քաղավիացիա. Pegasus-ի մուտքը Հայաստան կխթանի զբոսաշրջությունը

27.04.2017 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Ավետիսյան #Pegasus #քաղավիացիա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասել է, որ թուրքական Pegasus ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա կնպաստի Հայաստանում ներգնա զբոսաշրջության ակտիվացմանը։

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի ներգնա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, կարծում եմ՝ Pegasus-ի մուտքը կնպաստի, որ Հայաստանը տարածաշրջանում մնա մրցակցային դիրքերում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սերգեյ Ավետիսյանը։


Նրա խոսքով՝ լոուքոսթերի մուտքը Հայաստան մեծ հնարավորություններ կստեղծի օտարերկրացիների համար՝ Հայաստան այցելություններ կազմակերպելու տեսանկյունից։

Քաղաքացիական ավիացիայի վարչության պետն ընդգծել է, որ Pegasus-ը եվրոպական ամենաակտիվ լոուքոսթերից է՝ աշխարհագրական լայն ծածկույթով:

Հիշեցնենք, որ Pegasus-ը հունիսի 1-ից չվերթեր է իրականացնելու Ստամբուլից Երեւան։

Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Դիտում՝ 2611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW