Հայէկոնոմբանկում հիփոթեքի տոկոսը կարելի է մարել եկամտային հարկից

26.04.2017 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #հիփոթեք
Հայաստանի տարածքում նորակառույց շենքի բնակարան գնելիս Հայէկոնոմբանկի հիփոթեքային վարկի տոկոսագումարը հաճախորդները կարող են մարել իրենց աշխատավարձից փոխանցված եկամտային հարկով:

«Համաձայն «Եկամտային հարկի մասին» օրենքի՝ վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների եկամտային հարկն ուղղվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռքբերման կամ Հայաստանի տարածքում անհատական բնակելի տան կառուցապատմանն ուղղված հիփոթեքի տոկոսագումարների մարմանը: Եկամտային հարկը պետության կողմից վերադարձվում է եռամսյակային պարբերականությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ առաջարկում են հիփոթեքային վարկեր դրամով եւ դոլարով՝ սկսած տարեկան 11% տոկոսադրույքից, դրամայինի դեպքում՝ մինչեւ 20 տարի ժամկետով, իսկ դոլարայինի դեպքում՝ մինչեւ 12 տարի ժամկետով, որոշ դեպքերում՝ առանց կանխավճարի:
Դիտում՝ 3058

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW