Չեխական ընկերությունը Հայաստանում LED համակարգեր կարտադրի

26.04.2017 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանդերա #Սուրեն Կարայան #LED
Չեխական «Գրանդերա» ընկերությունը մտադիր է Հայաստանում լուսադիոդային (LED) լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարան հիմնել:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Սուրեն Կարայանն այսօր ընկերության կառավարման նախագահ Կարել Կրեյզանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել:

«Նոր գործարանի կառուցումը հնարավորություն կտա ստեղծել լուսադիոդային լուսավորման համակարգերի մրցունակ հայկական արտադրանք, իսկ արտադրության ընդլայնումը նոր շուկաների հնարավորություն կբացի ինչպես Իրանում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում»,- ասված է հաղորդագրությունում:

Գործարանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 15 ամսվա ընթացքում: Առաջին փուլում նախատեսվում է 170 աշխատատեղերի ստեղծում, արտադրության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչեւ 400-ի։

Նախարարությունում նշել են, որ անհրաժեշտության դեպքում ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանն աջակցություն կցուցաբերվի ՀՀ կառավարության սահմանած օժանդակության գործիքակազմից։

Բացի այդ, համագործակցության շրջանակում ընկերությունը Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում փողոցային լուսավորության արդիականացման ծրագրեր կիրականացնի:
Դիտում՝ 4000
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW