ՊԵԿ-ը պարզաբանել է ադրբեջանական խնձորի վաճառքի լուրը

26.04.2017 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր պարզաբանում է տարածել՝ կապված հայկական շուկայում ադրբեջանական ծագման խնձորի իրացման հետ:

Կոմիտեում նշել են, որ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն իրենց մոտ ներկայում առկա չէ:


«ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչեւ 50 կգ) խնձորի եւ այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:
Դիտում՝ 2073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW