Ամերիաբանկն ու VISA ընկերությունն այսօր ամփոփել են համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկության արդյունքները, որոնց հաղթողներին տրամադրվելու է այս տարվա Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմս`յուրաքանչյուրը 2 անձի համար:Ինչպես նշել են բանկում, վիճակահանության արդյունքում արկղից հանվել են խաղարկությանը մասնակցող 2 հերթական համարները` 1240 եւ 1676:«Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ. վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում հիշեցրել են, որ խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ՝ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100 հազ. դրամին համարժեք գումարի անկանխիկ վճարումներ: Խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող յուրաքանչյուր քարտատիրոջ նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է վիճակահանության մասնակցության իր հերթական համարը: Tweet Դիտում՝ 18495