Երեւան, 05 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ 15 հայկական բանկեր ընդգրկվել են ակտիվների ծավալով ԱՊՀ 1000 բանկերի ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ակտիվների ծավալով ԱՊՀ 1000 բանկերի ցուցակը կազմել է “Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալությունը: “HSBC Բանկ Հայաստանը” ցուցակում զբաղեցնում է 297-րդ տեղը, ակտիվները $194.1 մլն: “Արդշինինվեսբակը” ցուցակում զբաղեցրել է 301-րդ տեղը, ակտիվները` $ 190.2 մլն; “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”` 375-րդ տեղը, ակտիվները` $ 145.2 մլն; “ՎՏԲ-Հայաստան Բանկը”` 404-րդ տեղը, ակտիվները` $ 125.6 մլն; “Հայէկոնոմբանկը”` 416-րդ տեղը, ակտիվները` $ 120.9 մլն; “Կոնվերսբանկը”` 471-րդ տեղը, ակտիվները` $ 97.8 մլն; “Յունիբանկը”` 514-րդ տեղը, ակտիվները` $ 85.2 մլն; “Անելիք Բանկը”` 531-րդ տեղը, ակտիվները` $ 81.4 մլն; “Առէքսիմբանկը”` 799-րդ տեղը, ակտիվները` $ 37.6 մլն; “Արմսվիսբանկը”` 922-րդ տեղը, ակտիվները` $ 26.9 մլն; “ԲՏԱ Ինվեստ Բանկը”` 930-րդ տեղը, ակտիվները` $ 20.626.3 մլն; “Մելլաթ Բանկը”` 934-րդ տեղը, ակտիվները` $ 25.7 մլն; “Զարգացման Հայկական Բանկը”` 938-րդ տեղը, ակտիվները` $ 25.5 մլն; “Պրոմեթեյ Բանկը”` 958-րդ տեղը, ակտիվները` $ 23.5 մլն; “Հայներարտբանկը”` 964-րդ տեղը, ակտիվները` $ 21.8 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7612