Երեք ընկերություն հարկային արտոնություն է ստացել

13.04.2017 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարության նիստ #հարկային արտոնություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Երեւանի քիմիա-դեղագործական ֆիրմա»-ին հարկային արտոնություն տրամադրել:

Մասնավորապես, ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

Ներմուծվող սարքավորումն ընկերությունն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 1,3 մլրդ դրամ, որն իրացվելու է ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Ներկայում ստեղծված է 176 աշխատատեղ՝ 140 հազ. դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ։ Ներդրումները կկազմեն 293,9 մլն դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նույն արտոնությունից օգտվելու իրավունք է տրվել «Այ պլաստ» ընկերությանը: Ներմուծվող հումքն օգտագործվելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2-2,5 մլն դրամ։ Նախատեսվում է իրականացնել $20 հազ. ներդրում։

Ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաեւ «Ֆենսի» ընկերությունը: Ներմուծվող հումքն ընկերությունն օգտագործելու է ոսկերչության ոլորտում։  

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 200 մլն դրամ։ Արտադրանքի իրացման ծավալները ԵԱՏՄ երկրներում կկազմեն 190 մլն դրամ, երրորդ երկրներում՝ 10 մլն դրամ։ Ներկայում ստեղծված է 34 աշխատատեղ՝ շուրջ 85 հազ. դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել 21 նոր աշխատատեղ։ Ընկերության ներդրումները կազմում են մոտ 58 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի ներդրում։

Դիտում՝ 2806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW