EY-ն Հայաստանում աշխատավարձերի եւ հատուցումների ուսումնասիրություն կկատարի

12.04.2017 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#EY #Ernst & Young

EY (Ernst & Young) ընկերությունը հայտարարում է Հայաստանում անցկացվող Աշխատավարձերի եւ հատուցումների 2017թ. ուսումնասիրության մեկնարկի մասին:

Աշխատավարձերի եւ հատուցումների 2017թ. ուսումնասիրության հաշվետվությունը բաղկացած է երկու մասից` Աշխատավարձերի հաշվետվություն եւ Կադրային քաղաքականության հաշվետվություն:

Ուսումնասիրության ավարտին մասնակիցների համար կանցկացվի վերապատրաստման դասընթաց:

Աշխատավարձերի տվյալները ներկայացվում են ըստ Հայաստանի տարածաշրջանների՝ անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում:

Ուսումնասիրության արդյունքները տրամադրվում են PDF եւ MS Excel ֆորմատներով, անգլերեն եւ հայերեն լեզուներով:

Ուսումնասիրության մասնակիցներին տրամադրվում է նաեւ հատուկ էլեկտրոնային գործիք, որի շնորհիվ հնարավոր է կատարել ներքին համեմատական վերլուծություն՝ օգտագործելով ուսումնասիրության արդյունքները:

Համեմատական վերլուծության գործիքը հնարավորություն է տալիս համեմատել ընկերության աշխատավարձերի մակարդակը շուկայի համապատասխան ցուցանիշների հետ եւ հաշվարկել աշխատավարձի մակարդակի անհրաժեշտ փոփոխությունները՝ շուկայում առկա ելակետային տվյալներին համապատասխան:

EY-ն 2017թ. նախատեսում է Հայաստանում իրականացնել հետեւյալ ուսումնասիրությունները՝ Ընդհանուր տնտեսության ուսումնասիրություն, Ոլորտային Ուսումնասիրություններ, Ֆինանսական ծառայությունների եւ բանկային ոլորտ, Դեղագործական ոլորտ, ՏՏ ոլորտ, Արագ Սպառման Ապրանքների ոլորտ:

Ընկերությունը երաշխավորում է ուսումնասիրության ընթացքում տրամադրված տեղեկությունների լիակատար գաղտնիությունը:

Դիտում՝ 6776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW