Երեւան, 2 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանում շարունակվող շինարարական բումը չի դադարեցրել անշարժ գույքի գների աճն ու չի բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման գործարքների թվի նվազմանը, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է “VVP” անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրեն Վրույր Փենեսյանը: Վկայակոչելով գնային փոփոխությունների ինդեքսի ուսումնասիրութոյւնները, Վրույր Փենեսյանը նշել է, որ 2005 թ. հետ համեմատ, անցած տարի Երեւանի բնակելի շենքերում բնակարանների շուկայական գները 1ք/մ հաշվարկով աճել է 29%-ով: Փենեսյանի գնահատմամբ, անցած տարի անշարժ գույքի գների զգալի աճն զգալի չափով պայմանավորված է եղել ազգային դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ նվազման հետ: Ինչ վերաբերվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման գործարքներին, ապա 2005 թ. հետ համեմատ, անցած տարի դրանց թիվն աճել է 20%-ով: Եթե 2000 թ. ՀՀ կատարվել էին 30.228 այդպիսի գործարքներ, ապա 2006 թ. դրանց թիվը հասավ 124.568-ի: “VVP” տնօրենը հայտնել է, որ այս տարի Երեւանի տարբեր շրջաններում սկսվելու է ավելի քան 20 նորակառույցների շինարարրություն: Վրույր Փենեսյանի խոսքերով, նկատվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի հանդեպ ներդրումային հետաքրքրության դիվերսիֆիկացում: Մասնավորապես նշել է նա, հայկական անշարժ գույքի շուկայում սկսել է ներդրումներ իրականացնել ՌԴ խոշորագույն բիզնեսմեններից մեկը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7726