Սննդամթերքի գները մարտին նվազել են

07.04.2017 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գներ #ԱՎԾ

Հայաստանի սննդամթերքի շուկայում մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0,8% գնանկում, որի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7,1%-ով էժանացումը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 13,4% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ` 7,1% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում մարտին անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 3%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,2% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2016թ. մարտի համեմատ գրանցվել է 14,9% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ` 0,2% գնանկում:

Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 15,7%-ով, իսկ անցած ամսվա համեմատ` 12,7%-ով:

Մրգի ապրանքախմբում անցած տարվա մարտի համեմատ արձանագրվել է 23,8%, իսկ այս տարվա փետրվարի համեմատ`2% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 1,3%, եւ 0,5% գնաճ:

Միաժամանակ, մսամթերքի գինն անցած տարվա նույն ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ` բարձրացել 0,6%-ով:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0,2% գնանկում: Ընդ որում, բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում աճել են համապատասխանաբար 2,5% եւ 2%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,3%-ով, իսկ 2016թ. մարտի համեմատ` 0,1%-ով:

Դիտում՝ 2164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW