Անելիք Բանկն ամփոփել է «Ձմեռային» ակցիայի արդյունքները

06.04.2017 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #ակցիա

Անելիք Բանկն ապրիլի 5-ին ամփոփել է «Ձմեռային» ակցիայի արդյունքները եւ խաղարկություն անցկացրել ակցիայի շրջանակում ոսկու գրավով վարկ ստացած հաճախորդների շրջանում:

Բանկում հիշեցրել են, որ խաղարկությանը մասնակցել են 2016թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2017թ. փետրվարի 28-ը ոսկու գրավադրմամբ վարկ ստացած անձիք:

Խաղարկության արդյունքում 10 վարկառու շահել է 3 հատ 10-գրամանոց եւ 7 հատ 5-գրամանոց ոսկու ձուլակտորներ։

«Սա հերթական հաճելի անակնկալն է, որ Անելիք Բանկը մատուցեց իր հաճախորդներին։ Մեր հաճախորդները, հարմար տոկոսադրույքով վարկ ստանալուց բացի, հնարավորություն ունեցան ստանալ նվերներ։ Հաղթողների անունները տեղադրված են մեր կայքէջում եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Սրտանց շնորհավորում ենք հաղթողներին»,- նշել է Անելիք Բանկի Մարքեթինգի եւ հանրության հետ կապերի վարչության ղեկավար Նունե Մելքումյանը:

Նրա խոսքով՝ ակցիաներն Անելիք Բանկում շարունակական բնույթ են կրելու:

Խաղարկությունն ուղիղ հեռարձակվել է բանկի ֆեյսբուքյան էջում։

Դիտում՝ 3043

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW