Հակակարկտային միջոցառումների արդյունավետությունը կբարձրացվի

06.04.2017 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակակարկտային #կառավարության նիստ #Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանրապետությունում հակակարկտային միջոցառումների ձեռնարկմանն ուղղված քայլերին:

ՀՀ գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարներին հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում քննարկել առաջիկայում հակակարկատային միջոցառումների արդյունավետությանն ուղղած միջոցառումները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներդրման հարցը:

Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել հանրապետության ռիսկային բոլոր տարածքների առանձնացումն ու թիրախային աշխատանքի կատարումը:

«Հաշվի ենք առնում այսօրվա մեր տեխնիկական հագեցվածությանը: Որքան հասկանում եմ, այն ավելի խելոք կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կպարունակի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 2472

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW