ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության համակարգի ոչ բավարար վիճակին՝ նշելով, որ 97 համայնք չի սպասարկվում տրանսպորտային երթուղիներով:«Խիստ անհրաժեշտ ենք համարում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի ներդրմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,- ասել է վարչապետը:ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է երեքշաբաթվա ժամկետում ամփոփել եւ կառավարության աշխատակազմին ներկայացնել հանրապետության ու մարզերի համար նախատեսված ուղեւորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի վերոնշյալ 97 բնակավայրերը ներմարզային երթուղիներով, ժամանակից եւ հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկելու հարցը:Նախարարությանը հանձնարարվել է նաեւ երեքշաբաթվա ժամկետում ակտիվացնել միջպետական եւ հանրապետական ճանապարհների՝ պետական բյուջեից եւ վարկային ծրագրերով ֆինանսավորող շինարարական եւ վերականգնողական աշխատանքներըˋ կառավարության աշխատակազմին ներկայացնելով տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:Մեկամսյա ժամկետում էլ կմշակվի եւ կներկայացվի «ՀՀ ճանապարհների շինարարության եւ պահպանման հիմնադրամի» ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը, որին կկցվի դրա ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն: Tweet Դիտում՝ 2921