Ալմաթիում ներկայացվում է հայկական ոսկերչական արտադրանքը

06.04.2017 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #ցուցահանդես #Կարեն Մկրտիչեան

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ ոսկերչական 4 ընկերություն եւ 2 անհատ ձեռնարկատեր ապրիլի 6-9-ը մասնակցում են «ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսին:

Հայաստանյան ներկայացուցիչները ցուցադրում են ոսկյա եւ արծաթյա զարդեր, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր եւ այլ աշխատանքներ:

Ինչպես հայտնել են հիմնադրամում, տարեկան 2 անգամ՝ գարնանն ու աշնանն անցկացվող «ԱՌՈՒ-Ալմաթի» ցուցահանդեսին նախորդ անգամ մասնակցել է մոտ 100 կազմակերպություն 8 երկրից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 13 հազ-ը։ Հայաստանը ներկայացել է 7 մասնակցով, կնքվել է 2 պայմանագիր, արտահանվել է շուրջ 29 մլն դրամի ոսկերչական արտադրանք եւ բնական քարեր։ Գործարար կապեր են հաստատվել 20 ձեռնարկությունների եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ։

«Հայկական ոսկերչական իրերը, որոնք առավել մոտ են եվրոպական ոճի արտադրանքին, նորույթ են ղազախական շուկայում։ Այս ցուցահանդեսի շնորհիվ հայ ոսկերիչները ղազախական սպառողների շրջանում ժամանակակից ոսկյա զարդերի նկատմամբ պահանջարկ ձեւավորողի իրենց դիրքն են ամրապնդում»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

Նրա խոսքով` ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարեւոր արդյունքներից է 2016-ին «Դե Լաուր» ընկերության կողմից Ալմաթի քաղաքում մշտական գործող ոսկերչական խանութ-սրահի բացումը:

Հիմնադրամի տնօրենն ընդգծել է, որ տարեցտարի նկատվում է հայկական ոսկերչական արտադրանքի արտահանման աճ դեպի Ղազախստան, ինչն առավել դյուրին է դարձել Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ:

Դիտում՝ 1779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW