Ամփոփվել են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» արշավի արդյունքները

05.04.2017 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Visa

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունն այսօր ամփոփել են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ»   մարքեթինգային ակցիայի արդյունքները եւ պարգեւատրել արշավի հաղթողներին:

Խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ, որոնք  2016 թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2017 թ. փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք եւ  ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է  կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 սերտիֆիկատ եւ գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա:

Մրցանակների խաղարկությունը տեղի է ունեցավ Հիլթոն հյուրանոցում՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ, այն հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում՝ ուղիղ եթերով:

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցների միջեւ կայացած խաղարկության արդյունքում, որն իրականցվում էր պատահական ընտրության սկզբունքով, ընտրվեցին 10 հաղթող, որոնցից յուրաքանչյուրին հանձնվեցին  բանկի առաջարկած առեւտրային կետերում կենցաղային տեխնիկայի ձեռք բերման  սերտիֆիկատներ:

Սերտիֆիկատների երջանիկ մրցանակակիրներ դարձան` Վարուժան Գեղամյանը, Նվեր Կարապետյանը, Գարիկ Հայրապետյանը, Տիգրան Դավթյանը, Աննա Բայբուրտյանը, Արմինե Ասլանյանը, Վահե Մելքոնյանը, Արսեն Միրզոյանը, Ահարոն Հարությունյանը եւ Ասատուր Վարդանյանը:

Գլխավոր մրցնակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լեւոնյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է մրցանակակիրներին եւ շնորհակալություն  հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկը Visa ընկերության հետ համատեղ արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է նմանատիպ ակցիաներ:

Դիտում՝ 8441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW