«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գերմանական KfW բանկի «Ագրո 2» ծրագրի շրջանակում 2016թ. շուրջ 850 մլն դրամի վարկ է տրամադրել` հիմնականում ուղղված միկրո գյուղատնտեսությանը: Ինչպես հայտնել են «Կամուրջ»-ում, ծրագրի շրջանակում վարկավորվել է 280 հաճախորդ, վարկերի միջին գումարը կազմել է 3 մլն դրամ, ֆինանսավորումը կատարվել է 13-15% տոկոսադրույքով, դրամով եւ առանց միջնորդավճարների:«Վարկերի հաստատման գործընթացում կենտրոնացված որոշումների կայացման համակարգի կիրառման արդյունքում այս վարկատեսակների գծով ունենք 0,3% ռիսկ, ինչը գյուղոլորտի համար բավական տպավորիչ ցուցանիշ է»,- ասված է հաղորդագրությունում:Վերջինի համաձայն՝ ներկայում ընկերությունը միկրովարկերի 70%-ը հաստատում է կենտրոնացված որոշումների կայացման համակարգի միջոցով: «Կամուրջ»-ում ընդգծել են, որ 2015թ. «Ագրո 2» ծրագրին միացումը իրենց հնարավորություն է տվել համագործակցել նաեւ BFC միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ, որը խորհրդատվություն է տրամադրել կադրերի վերապատրաստման, բիզնես պրոցեսների օպտիմիզացիայի եւ վարկերի հաստատման գործընթացում կենտրոնացված որոշումների կայացման համակարգի ստեղծման հարցերում:Ընկերությունը ծրագրում է շարունակել եւ խորացնել համագործակցությունը KfW բանկի եւ BFC միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ: Tweet Դիտում՝ 6894